Մամուլ

Կառավարությունը լուծել է բոլոր հաշմանդամ դարձած հերոսների անվասայլակների հարցերը․ Հայկ Տորոյան

Կառավարությունը լուծել է բոլոր հաշմանդամ դարձած հերոսների անվասայլակների հարցերը․ Հայկ Տորոյան

Հայկ Տորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ այս մասին ոչ ոք չի խոսում, ինչո՞ւ է մամուլը լռում։

Սիրելի հայրենակիցներ, երեկ ընկերներիցս մեկը ցանկանում էր արտերկրից հաշմանդամության անվասայլակներ ուղարկեր, բայց քանի-որ ցանկանում էր, այն հաշմանդամ դարձած Հերոս զինվորներին, որոնք ապրում են սոցիալապես ծայրահեղ անապահով պայմաներում, ուստի ընկերոջս խոստացա, որ կգտնեմ նման ընտանիքներ և տվյալները կփոխանցեմ իրեն։

Այսօր առավոտյան կապնվեցի Վարչապետի օգնական Nairi Sargsyan ի հետ և երբ խնդրեցի, որ նա ինձ փոխանցի հաշմանդամ դարձած այն հերոսների տվյալները, որոնք սոցիալապես անապահով են և հնարավոր է անվասայլակի կարիք ունեն, ու գիտեք ի՞նչ իմացա, Նաիրի Սարգսյանը ինձ տեղեկացրեց, որ Հայկ ջան բոլոր հաշմանդամ դարձած հերոսների անվասայլակների հարցերը կառավարությունը լուծել է և նրանց բոլորին կառավարությունը հնարավորինս անհրաժեշտ «ամեն բան անում է», չեք պատկերացնի ինչքան ուրախացա, միաժամանակ տխրեցի, որ նախկին ռեժիմի գրպանում մտած լրատվամիջոցները նման բաների մասին հանրությանը չեն տեղեկացնում…

հաշմանդամների սայլակներ

Սիրելի Հայրենակիցներ, նաև բազմիցս ցանկացել եմ անդրադառնալ այն հարցին և ձեզ տեղեկացնել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք Արցախյան պատերազմի օրերին գտնվել են մարտական դաշտում, անկախ նրանից, թե քանի օր են մնացել, լինի մեկ օր, թե հենց 44-օր, բոլորը «ըստ Հայաստանի Հանրապետության բյուջեի գյոռա» բավականին գումարներ են ստացել, սա ևս ոչ մի լրատվամիջոց չի բարձրաձայնել, իսկ եթե որևիցե մի լրատվամիջոց էլ բարձրաձայնել է, ապա հայցում եմ իմ ներողամտությունը, որ ես տեղյակ չեմ, բայց այն ահռելի գումարները, որ Հայաստանի «քյասիբ բյուջեն» տրամադրում է, դա իսկապես ողջունելի է և ես լավին լավ եմ ասում, վատին վատ, Հայաստանի ժողովրդավար կառավարությունը անում է անհնարինը, որպեսզի իր քաղաքացին իմանա, որ իր թիկունքը ամուր է։

Ես հիշում եմ՝ Ապրիլյան քառօրյայի զոհվածների և վիրավոր դարձած զինվորների հարազատներին, նույնիսկ ՀՀԿ-ական պարագլուխները, տարիներով չէին ընդունում, բացարձակ մարդահաշիվ չէին համարում, բայց պատկերացնում ե՞ք, եթե բոլոր քաղաքացիները պարտաճանաչ հարկերը վճարեին, ՀԴՄ-ները պահանջեին, ապա այսօրվա Կառավարությունը ինչքան շատ ավելի հնարավորություն կունենար, նաև հաշվի առեք, որ ամբողջ աշխարհում տնտեսական քաոս է, բայց Հայաստանի Կառավարությունը գտնում է միջոցներ, վճարում է թոշակներ, նպաստներ, պատերազմական քաոսից հետո այսքան բան, սա իսկապես ողջունելի է..

Սիրելի հայրենակիցներ, եկեք բոլորս լինենք կարգապահ, վճարենք հարկերը, պահանջենք ՀԴՄ-ները և հզորացնենք մեր երկիրը, հնարավորինս հեշտացնենք մեր գալիք սերունդների առօրյա կյանքը, իսկ կառավարությանը ողջունում եմ նման աշխատանքների համար..»։

Կիսվել