Կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել
Կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել
Իսպանիայում կապիկի ծաղիկ վարակից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Cadena SER. ռադիոկայանը։
«Առողջապահության նախարարությունը հաստատում է կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքը»,- հաղորդում է ռադիոկայանը՝ հղում անելով առողջապահության համակարգի կոորդինացիոն կենտրոնին։
Կապիկի ծաղիկը եզակի վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն։ Սովորաբար դա թեթև հիվանդություն է և մարդիկ առողջանում են մի քանի շաբաթների ընթացքում, սակայն հնարավոր են նաև բարդություններ։
Կապիկի ծաղիկի հիմնական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավերը, ցավեր մեջքի շրջանում, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, թուլությունը։
Ցանը զարգանում է նախ դեմքի շրջանում և տարածվում է ամբողջ մարմնով։