ՄամուլՏեսանյութ

«Կանեմ ինչ կուզեմ… մի հատ տիրություն արեք…». ԱԺ-ում կրքերը թեժացան (Տեսանյութ)

«Կանեմ ինչ կուզեմ… մի հատ տիրություն արեք…». ԱԺ-ում կրքերը թեժացան (Տեսանյութ)

ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, կրքերը թեժացան: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ռուբեն Ռուբինյանը նկատողություն հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլցյանին:

Ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե նաև բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ հերթական նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

azgayin

«Ուրեմն՝ լսեք ինձ, տիկին Խամոյան և ձեր ամբողջ խմբակցությունը, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ չկա ու չի կարա լինել։ Նախ՝ դա լիապես անհիմն պնդում է, երկրորդ՝ ի պատասխան դրա՝ ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, բարեհամբույրությունը, և ասել կամ անել բաներ ձեզ հետ։

Կփորձեմ, արխային, ու սրանից հետո իմ հետ «դու»-ով չխոսաս, պարզ ա՞: Հանգստացեք բոլորդ ու իմացեք՝ ինչ եք խոսում ու ում մասին: Պարոն Օհանյան, պարոն Մինասյանը, կարգի բերեք ձեր խմբակցության անդամներին: Սա ասում են առաջին ու վերջին անգամ»,-ասաց Ռուբինյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել