Աշխարհ

Կանադան կասեցրել է ԱԹՍ-ների մասերի վաճառքը Թուրքիային

Կանադան կասեցրել է ԱԹՍ-ների մասերի վաճառքը Թուրքիային

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Կանադան կասեցնում է Թուրքիային արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ: Այս մասին Շամպայնը հայտնել է իր թվիթերում:

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն

«Վերջին օրերին պնդումներ եղան այն մասին, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է նա:

Կանադայի Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք, կանադական և հայկական հասարակական կազմակերպությունները հայտնել են, որ ադրբեջանական կողմում օգտագործվող անօդաչու թռչող սարքերի նպատակային նշանակման համակարգը արտադրվել է Կանադայում՝ 3Harris Wescam-ի կողմից եւ այժմ կիրառվում է սահմանին՝ հայերի դեմ:

Կիսվել