Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վայր կդնեմ մանդատը՝ պահանջելով ԱԺ-ի լուծարումը. Ուրիխանյան (լուսանկար)
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել երեկվա քվեարկության վերաբերյալ:
Նա տեղեկացրել է, որ ինքը գտնվում է Սանկտ-Պետերբուրգում և նախօրեին գրություն է ուղարկել նախագծին կողմ քվեարկելու մասին, սակայն նախագծում ավելացումն արվել է ավելի ուշ, ինչի մասին ինքը տեղյակ չի եղել:
Ուրիխանյանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը, թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ: Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայլ կդնեմ մանդատը՝ այդ իսկ րոպեից սկսելով ու պահանջելով ԱԺ-ի լուծարումը, ինչին միշտ կողմ եմ հայտարարել»: