Կազմվել է առողջության համար ամենաօգտակար մթերքների ցանկը
Կազմվել է առողջության համար ամենաօգտակար մթերքների ցանկը
Առողջության համար ամենաօգտակար մթերքները 12-ն են՝ վստահ է հետազոտող Ջոնի Բոուդենը:
Ինչպես նշում է rosbalt.ru –ն՝ ցուցակում ընդգրկված են հատապտուղները: Դրանք պարունակում են քիչ քանակությամբ շաքար, սակայն մեծ քանակով մանրաթելեր:
Հետազոտողները նշել են նաև ընդեղենի օգտակարությունը, որը պաշտպանում է աղիների քաղցկեղից և դիաբետից, կարգավորում է քաշը: Իր օգտակարությամբ ցուցակում է ընդգրկված նաև ընկուզեղենը, որը նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկը:
Ցուցակում հայտնվել է նաև կովի հում կաթը, որը քաղցկեղից պաշտպանող հատկություն ունի: Ճարպոտ ձուկը՝ օգնում է կարգավորել արյան բարձր ճնշումը, նվազեցնում է սրտի և ուղեղի հիվանդությունների ռիսկը, բարձրացնում է տրամադրությունը:
Օգտակար մթերքների թվում է նաև միսը, որը մեծ քանակությամբ վիտամին B12 և սպիտակուցներ է պարունակում:
Գիտնականները նշել են նաև ցածր կալորիականությամբ ձվի օգտակարության մասին: Մասնագետները վստահեցնում են, որ կաղամբում մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում, որոնք կանխարգելում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը:
Այն ունի սուլֆորաֆան, որը օրգանիզմից դուրս է մղում տոկսինները:
Օգտակար մթերքների ցանկում են նաև խնձորը, սոխը, սխտորը, նուռն ու կանաչ թեյը: