Շոու-բիզնեսԺամանց

Ծնունդդ շնորհավոր իմ Հավերժ Սեր Մելան

Դերասան Աշոտ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից շնորհավորել կնոջ ծննդյան օրը։

«Ծնունդդ շնորհավոր իմ Հավերժ Սեր Մելան»,-գրել է դերասանը։

Դերասանն ու կինը հիմա մենակ են ապրում, նրանց դուստրը՝ Մագան, ամուսնությունից հետո ապրում է Սոչիում, որդին՝ Արմանը, կնոջ և երեխաների հետ առանձին է ապրում, թեև հարևանությամբ:

Թե՛ Աշոտ Ղազարյանը, թե՛ տիկին Մելանյան, շեշտում են, որ երիտասարդ զույգի համար շատ կարևոր է առանձին ապրելը: Իրենք երբեք չեն սրտնեղել այդ փաստից, հատկապես, որ մոտ են ապրում:

Նշենք, որ Աշոտ Ղազարյանը և տիկին Մելանյան ամուսնացած են արդեն 49 տարի։

ashot ghazaryan melan