Մամուլ

«Ծիրանի գները ցածր են լինելու. Ուզբեկստանն է գրավում աշխարհի շուկան». Հարություն Մնացականյան

«Ծիրանի գները ցածր են լինելու. Ուզբեկստանն է գրավում աշխարհի շուկան». Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այս տարի ծիրանի գները բավականին ցածր են լինելու , քանի որ արդեն Ուզբեկստանն իր բարձր որակի ծիրանն առաջարկում է տարայավորված, բարձված վիճակում, մեր դրամով հաշված, 200 դրամով։

Ուզբեկստանը, կարելի է ասել, իր գյուղմթերքներով գրավում է ամբողջ աշխարհը, օդային բեռնափոխադրումները գները պետությունն այնքան է սուբսիդավորել, որ ներկա պահին մեր կողմից արտահանվող բեռնատարների գնին հավասար գներ են։

Մեր օդային բեռնափոխադրման արժեքները 4 անգամ թանկ են ուզբեկականից։ Գյուղմթերքները սկսել են բրենդավորել նույնիսկ, հիմա Հարավային Կորեայում և Ճապոնիայում բավականին ճանաչում ունեն ու շատ թանկ են վաճառվում։

ciran gner

Մեզ մնում է էլի Ռուսաստանի հայերով ծիրանի շուրջը շուրջպար բռնենք։ Հետ ենք մնում անդառնալի ձևով։

Քանի տարի Ուզբեկստանի փորձն եմ ուսումնասիրում, որ երբևէ նորմալ, մտահոգ կառավարություն լինի, գյուղնախարարություն բացի, այդ փորձը ուղարկեմ իրենց։