Մամուլ

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ ով է գնորդը․ «FIP»

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ ով է գնորդը

Fip.am-ը գրում է․ Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։

Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով, իսկ գնորդը Գարիկ անունով անձ է՝ պատգամավոր, Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանի գործընկերը, որը նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Գագիկ Ծառուկյանն իրոք վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Գագիկ Ծառուկյանն իրոք վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը 2022-ի փետրվարի 11-ից գարեջրի գործարանի 100% բաժնետերն է։ Ի դեպ, 1997-ից 1999 թվականներին գարեջրի գործարանը պատկանել է գործարար Խաչատուր Սուքիասյանին։ 

Գարեջրի գործարանից բացի, Գարեգին Մկրտչյանը բաժնետեր է կամ տնօրենի պաշտոն է զբաղեցնում այլ ընկերություններում ևս։ 

garejri gorcaran

Գարեգին Մկրտչյանին է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով ոչ մասնագիտացված խանութներում։ 2021-ից Գարեգին Մկրտչյանը նաև «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետեր է, այս ՍՊԸ-ում 2020-ից 2021-ին 50% բաժնեմաս է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Գայանե Ծառուկյանը։ «Բեգլասն» ՍՊԸ-ն զբաղվում է ապակե ապրանքատեսակների արտադրությամբ։

Գարեգին Մկրտչյանը «ԱյՋիԲի քեմիքալ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոնն է զբաղեցնում, 2016-ին այս ընկերությունը վերանվանվել է «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ, իսկ ՍՊԸ-ն պատկանում է Գարեգին Մկրտչյանի եղբորը՝ Տիգրան Մկրտչյանին։ Ընկերությունը զբաղվում է օճառի և մաքրող, լվացող միջոցների արտադրությամբ։

Գարեգին Մկրտչյանը 2022-ից «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20% բաժնետերն է։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն զբաղվում է վառելիքի և հարակից արտադրանքի մեծածախ առևտրով։ 

mega treyd

Ամիսներ առաջ «Հետքը» գրել էր, որ այս ընկերությունը փոխկապակցված է Խաչատուր Սուքիասյանի հետ։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ 2021-ի հոկտեմբերի 1-ին շուրջ 5․5 միլիարդ դրամի պայմանագիր էր կնքել Պաշտպանության նախարարությունը։

Ընկերության նախկին սեփականատերերն են եղել Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Ըստ hetq.am-ի՝ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019 թ․ հուլիսի 30-ին հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի ներկայիս բաժնետերերն են Գարեգին Մկրտչյանը (20%), Արաշ Նոսրաթիալամդարին (20%) և Արամայիս Գրիգորյանը (60%): Փաստացի, Արմեն Մարգարյանն ու Տիգրան Բադալյանն ընդամենը մի քանի ամսով են եղել ընկերության սեփականատերը։ Նրանք ընկերության սեփականատեր են դարձել 2020-ի փետրվարին, սակայն ամիսներ անց՝ 2020-ի հուլիսից, այլևս չեն հանդիսացել ընկերության սեփականատեր։

Hetq.am-ի հրապարակման մեջ նաև նշվում էր, որ «Ռան Օիլի» բենզալցակայաններում տպվում են «Մեգա Թրեյդ»-ի անվանմամբ և հարկ վճարողի հաշվառման համարներով ՀԴՄ կտրոններ։ Իսկ «Ռան Օիլ» ընկերությունը պատկանում է «Սիլ կոնցեռնին»։  

Կիսվել