Աշխարհ

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը

Իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Եվգենի Զինիչևը մարդու կյանք փրկելու ժամանակ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով գերատեսչությանը:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Եվգենի Զինիչևը ողբերգական կերպով մահացել է իր պարտականությունները կատարելիս՝ մասնակցելով Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական վարժանքներին՝ փրկելով մարդու կյանք»,- ասվում է նախարարությունում:

zenichev

Զինիչևը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 18-ին, Լենինգրադում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի տնտեսագիտության և ֆինանսավարկային ֆակուլտետները: 2013 թվականին նա մասնագիտական վերապատրաստում է անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

1984-1986 թվականներին ծառայել է Հյուսիսային նավատորմի ԽՍՀՄ զինված ուժերում: 1987-2015 թվականներին աշխատել է պետական անվտանգության մարմիններում:

Կիսվել