«Ծանր մարմնական վնասվածք է ստացել Արմեն Գրիգորյանը». Արթուր Ղազինյան
«Ծանր մարմնական վնասվածք է ստացել Արմեն Գրիգորյանը». Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 2 ժամ է՝ գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին:
Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապօգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:
Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»:
Նշենք, որ Երևանում բողոքի ակցիա է՝ Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջով: Անհնազանդության ակցիան հսկում են մեծ թվով կարմիր բերետավորներ: Ոստիկանները թույլ չեն տալիս սեպտեմբերի 21-ի միջոցառումներ դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին քայլերթով շարժվել դեպի Հրապարակ: