Խռմփոցի պատճառները, ինչպես վերացնել այն 1 ամսում
Խռմփոցի և քնի խախտման պատճառներն ախտորոշող և բուժող բժշկական ուղղությունը կոչվում է սոմնոլոգիա, որի զինանոցում կա ժամանակակից սարքավորում` պոլիսոմնոգրաֆ։
Այդ սարքի միջոցով մեծ ճշտությամբ գրանցվում են քնած մարդու շնչառության խաթարման պատճառները և կազմվում է բուժման համալիր ծրագիր։
Մշակված է սարք, որի միջոցով կատարվում է, այսպես կոչված, CPAP թերապիա Constant Positive Airway Pressure, որի անվանումը լիովին համապատասխանում է կատարվող գործողությանը` ստեղծել կայուն դրական ճնշում շնչառական ուղիներում։
Սարքը միացվում է քնելուց առաջ` շաբաթական 4-7 օր, տնային պայմաններում։ Սարքի կիրառումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության բացասական հետևանքները` հոգնածություն, քնկոտություն, անտրամադիր վիճակ, ֆիզիկական և մտավոր ուժերի անբավարարություն, սակայն նման թերապիան օգնում է միայն կանոնավոր օգտագործման դեպքում։
Խռմփոցի պատճառները
Օգտակար խորհուրդներ
Չի կարելի քնել մեջքի վրա պառկած դիրքով, քանի որ լեզուն տեղաշարժվում է դեպի կոկորդը և սահմանափակվում է օդի ներհոսքը դեպի թոքեր։
Եթե քթի կամ կոկորդի լորձաթաղանթներն այտուցված են, ապա գլխատակը պետք է առնվազն 10 սմ բարձր լինի անկողնուց։
Մի քնեք խիտ լցված բարձի վրա։
Առնվազն կես ժամ զբոսնեք երեկոյան ժամերին։ Բժիշկները խորհուրդ են տալիս քայլելիս բարձր պահել գլուխը և սուլել նախընտրելի մեղեդին։ Մասնագետները կարծում են, որ շատ օգտակար է օրը 20-30 անգամ արտասանել` «ի-ի-ի»։ Այս պարզագույն հնչյունաշարքը մարզում է կոկորդի լեզվակը և պատերի մկանները, իսկ վարժության հեղինակները նկատել են, որ որոշ դեպքերում խռմփոցը վերանում է 1 ամսից։
Չի կարելի ուտել ավելի ուշ, քան քնելուց 4 ժամ առաջ։
Քնելուց առաջ ընդունեք գոլ ցնցուղ։
Կերեք 1-ական եփած գազար` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Մանրացրեք, փոշիացրեք և խառնեք 1-ական թ/գ թրախոտի արմատ, թանթրվենի սևի պտուղ, ձիաձետի խոտ, 2 թ/գ երեսնակ բժշկականի խոտ։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, 3-ական ժամ ընդմիջումներով։ Շարունակեք` մինչև դրական արդյունքի հասնելը։