Խոշոր ավտովթար Սևանի գաղութի մոտ. 20 տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար Սևանի գաղութի մոտ. 20 տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սևանի գաղութի մոտ, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորոթյամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա «Ռոշեն» քաղցրավենիքով և այն ամբողջովին թափվել է: