Մամուլ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ՊՆ վարորդն ու 2 բուժակ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ՊՆ վարորդն ու 2 բուժակ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 16:30-ի սահմաններում՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Ս․-ն իր վարած «ՏHААNXI» բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 181 կմ-ին բախվել է առջևից համընթաց երթևեկող Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ազատ Հ․-ի վարած GAZ-22 177 սանիտարական ավտոմեքենային։ 

bernatar pn meqena

Վթարի հետևանքով Հայկ Ս․-ն և GAZ-22 177-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ծ․-ն և 37-ամյա Գոռ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները, բախվել են գազատար խողողովակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ազատ Հ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես վարորդ, վիրավորներից Էդգար Ծ.-ն և Գոռ Կ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես բուժակ։

Կիսվել