Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են նույն գույնի «07» մեքենաները. վիրավորները Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայողներ են
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են նույն գույնի «07» մեքենաները. վիրավորները Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայողներ են
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Սատեր Ս.-ն իր ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հրաչ Ս.-ի վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սատեր Ս.-ի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Ս.-ն և Հրաչ Ս-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Էրիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդների Սատեր Ս.-ն և հիվանդանոց տեղափոխված նրա ուղևոր Սերգեյ Ս.-ն ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում: