Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ԱԱԾ զորամասի աշխատակիցը, Nissan XTrail-ով Ստեփանավանի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ԱԱԾ զորամասի աշխատակիցը, Nissan XTrail-ով Ստեփանավանի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 44-ամյա Նորայր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։
Դեպքի վայրե ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Նորայր Մ-ն ծառայում է ՀՀ Ագային անվտանգության ծառայության Ն զորամասում։