Մամուլ

Խոշոր ավտովթար` Երևանում. Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար` Երևանում. Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժանը 20։00-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Պարույր Սևակի փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

kia sorento

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Նորայր Խալաթյանն ու պարեկ Արթուր Ավետիսյանը։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների հանցագործության քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնիպետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ․ Պետրոսյանի կողմից նախաձեռենվել է վարույթ։Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների իքնությունը։

Կիսվել