Մամուլ

Խոշոր ավտովթար. բախվել են Վանաձոր-Գյումրի երթուղու մարդատար գազելը ու վերամբարձ կռունկը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար. բախվել են Վանաձոր-Գյումրի երթուղու մարդատար գազելը ու վերամբարձ կռունկը․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 17:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում վերամբարձ կռունկը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մարդատար գազելին, ապա երկաթե սյանն ու կողաշրջվել։

Վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Լիլիթ Աբրահամյանն ու 48-ամյա Նարինե Հարությունյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարաները։

krunk avtovtar

Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօնությունն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները աշխատեն։

gazel avtovtar

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գազելը սպասարկում է Վանաձոր-Գյումրի թիվ 430 երթուղին։

Կիսվել