Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 24-ամյա վարորդը Audi-ով բախվել է քարերին․ կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 24-ամյա վարորդը Audi-ով բախվել է քարերին․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 23։20-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ 24-ամյա Նարեկ Պ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հայկ Ս․-ն և 22-ամյա Մեսրոպ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Գեղամ Սմբատյանը, Ավագ Գրիգորյանն ու Լևոն Զախարյանը։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։