Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ՌԴ 57-ամյա վարորդը՝ ոչ սթափ, DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է, կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ՌԴ 57-ամյա վարորդը՝ ոչ սթափ, DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է, կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 57-ամյա Վալերի Զոլոևը իր վարած DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ հատվածում դուրս է եկել երթևեկեիլ գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Զոլոևը տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

bernatar avtovtar

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ավագ պարեկ Հովհաննես Մազմանյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության  փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

Կիսվել