Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում, ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում, ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Էջմիածին-Երևան թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

volvo avtovtar

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներից 3-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Սերգեյ Մուրադյանը և Վիրաբ Ասատրյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։

avtovtar isakov

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում; Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև 8 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volvo-ն, որը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածով ընթացող միկրոավտոբուսին, այնուհետև առաջ է ընթացել և բախվել նոր կառուցվող ճանապարհի համար տեղադրված բետոններին։

Կիսվել