Խոշոր ավտովթար՝ Երևանում. Փարաքարի ճանապարհին BMW-ն բախվել է կայանված X 6-ին, վերջինս էլ բախվել է կայանված Opel-ին. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Փարաքարի ճանապարհին BMW-ն բախվել է կայանված X 6-ին, վերջինս էլ բախվել է կայանված Opel-ին. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում BMW մակնիշի 85 YY 858 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված BMW X 6 մակնիշի 77 XX 369 համարանիշի ավտոմեքենային:
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Բախման հետևանքով էլ X 6-ը բախվել է կայանված Opel մակնիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Արտյոմ Արամյանն ու Գոռ Ադամյանը:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: