Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ մասամբ փակել է ճանապարհը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։