Մամուլ

Խափանման միջոցը փոխած դատավորը ՍԴ նախկին դատավոր, դաշնակցական Կիմ Բալայանի որդին է. Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Բալայանը Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է: Կիմ Բալայանը դաշնակցական է։

Այս դատավորի երեք որդիներն էլ պաշտոնյա են։

Մանվելին ազատ արձակած Դավիթ Բալայանի եղբայրներից Գաբրիելը Պաշտպանության փոխնախարար է, իսկ մյուսը՝ Տիգրան Բալայանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էր, իսկ հիմա նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան:

Հարց է ծագում՝ ովքեր են այս անփոխարինելի ընտանիքի հովանավորները և ինչ գործ ունեն նրանք պետական համակարգում»։

Կիսվել