Մամուլ

Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով

Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով

Քննչական կոմիտեն Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի հատկանիշներով (մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու):

xachatur qoqobelyan

Հիշեցնենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից եւ չի վերադարձել։ Երեկ մինչեւ մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։

Եվ ժամը 21։00-ին մթության եւ բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են

Կիսվել