Մամուլ

Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին

Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին

Մայիսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի կենտրոնական խաչմերուկում, վրաերթի է ենթարկվել գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ն։

Երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Ղարիբջանյան գյուղի վարչական ղեկավար Սևակ Գևորգյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տղան խանութ գնալիս է եղել, երբ ողբերգական դեպքը եղել է․

«Երեխան ուզել է փողոցն անցնել մյուս մայթը, որ խանութ գնա, այդ պահին մեքենան չի նկատել ու դեպքը եղել է։ Ճանապարհի տվյալ հատվածում նշաններ, կետանշաններ չեն եղել։

Հայկ

Համագյուղացիներ ենք, տան բոլոր անդամներին էլ ճանաչում եմ, իրենից փոքր քույր ունի, ինքը տան միակ տղան էր։ Հայկն ակտիվ, աշխույժ երեխա է եղել։ «Արարատ» կրթահամալիրում է սովորել»։

Գյուղի վարչական ղեկավար Սևակ Գևորգյանը նաև նշեց, որ երեխայի հոգեհանգիստը տեղի է ունենալու այսօր, հողարկավորությունը՝ վաղը։

Կիսվել