Լևոն Քոչարյանը մասնակցում է բողոքի ակցիաներին (Տեսանյութ)
Լևոն Քոչարյանը մասնակցում է բողոքի ակցիաներին (Տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը եւ Երեւանի մի քանի փողոցներում նստացույց իրականացրած Արթուր Վանեցյանի գլխավորած երթերը հանդիպեցին միմյանց։
Նրանք այժմ միասնաբար փակել են Ֆրանսիայի հրապարակը։
«Ոստիկաններին առաջարկում եմ մնալ իրենց իրավասությունների շրջանակում եւ ծաղրածուի հրահանգով չփորձել ժողովրդի հետ հարցեր ունենալ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակ էր շարժվել Կոմիտասի պողոտայից, իսկ Արթուր Վանեցյանի թիմակիցները Ազատության հրապարակից։
Տեսանյութը ստորև