Լուսադեմին ժամը 4-ին ոստիկանությունը գործողություն է կատարելու
Լուսադեմին ժամը 4-ին ոստիկանությունը գործողություն է կատարելու
Mediaport-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզերից ոստիկաններ բերել, քանի որ Երևանում ծառայություն իրականացնող ոստիկանները հրաժարվել են ուժ կիրառել ժողովրդի վրա։
Այս պահին ավտոբուսներով ոստիկաններ են բերվում մայրաքաղաք։
Ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին քննարկվում է լուսադեմին ժամը 4-ին գործողություն կատարելու տարբերակը՝ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներից ուժով հեռացնելով Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։
ԶԼՄ-ներին խնդրում ենք հերթապահություն իրականացնել՝ ապահովելու համար ժողովրդի անվտանգությունը: