Լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ. Արայիկ Հարությունյան
Լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ. Արայիկ Հարությունյան
Այս մասին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներին ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է:
Դրա մասին Հայաստանի վարչապետը լրացուցիչ հուլիսի 5-ին անդրադարձել է: Դրանից հետո տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը, դրանից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված Բայրամով-Միրզոյան-Լավրով եռակողմ հանդիպումը:
Կարծես, ամեն տեղ ֆիքսել են, որ կա խնդիր եւ վիճակն օր օրի վատթարանում է, բայց արդյունքները զրոյական են:
Ես առաջիկա օրերին հատուկ ուղերձով դիմելու եմ միջազգային դերակատարներին եւ կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով, որովհետեւ եթե դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո նոր մեզ հորդորեն կամ պահանջեն հանդիպել»: