Լուծելու 2 տարբերակ կա. Փաշինյանը՝ անկլավների մասին (Տեսանյութ)
Լուծելու 2 տարբերակ կա. Փաշինյանը՝ անկլավների մասին (Տեսանյութ)
«Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել շատ վաղուց, օրինակ՝ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթում չորրորդ հոդվածը նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի անկլավներին։ Իրավական մակարդակում մենք ունենք հարցեր։
Հիմա, երբ մենք ասում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հարց է գալիս՝ բա այս խնդիրը։ Լուծման երկու տարբերակ կա՝ որը սահմանից այն կողմ է, մնում է այդ երկրի տարածքում։
Բայց ասյտեղ էլ նրբություն կա, որովհետեւ գնանք ասենք Արծվաշենը չենք ուզում, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքից ո՞վ կարող է հրաժարվել։
Քննարկումներում ճկունություն շատ մեծ տեղ կա։ Այս թեմայում որեւէ բան որոշված չէ, երբ որ կլինի հստակ պայմանավորվածություն, ես կասեմ՝ հստակ պայմանավորվել ենք»,- ասաց Փաշինյանը։
Տեսանյութը ստորև