Մամուլ

Լոռու մարզի Շամուտ գյուղի հիմնական դպրոցը կրկին մեծ խնդրի առաջ է կանգնած

Լոռու մարզի Շամուտ գյուղի հիմնական դպրոցը կրկին մեծ խնդրի առաջ է կանգնած: Խնդրի մասին բարձրաձայնել է ֆեյսբուքյան օգտատեր Հրանուշ Վանյանը։

«Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի (Մոտկոր) Շամուտ գյուղի հիմնական դպրոցը կրկին մեծ խնդրի առաջ է կանգնած, ժամանակավոր թափուր են ուսուցիչների 2 պաշտոններ։

Ռուսերեն 17 ժամ շաբաթական։ Հայոց լեզու 19 ժամ շաբաթական։ Հասկանալի է, որ այսպես անհնար է որակյալ կրթություն ապահովել դպրոցում։ Խնդրում եմ բոլորիդ, օգնեք մեր երեխաներին օգտվել իրենց որակյալ կրթություն ստանալու իրավունքից։

Այստեղ կապահովվեք անվճար կացարանով, մաքուր օդով և հրաշք երեխաների հետ շփվելու հաճույքով։ Սպասում ենք արձագանքների»։

Կիսվել