Աշխարհ

Լյուքսեմբուրգը կդառնա անվճար հանրային տրանսպորտով աշխարհի առաջին երկիրը

Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հանրային տրանսպորտով երթևեկությունն անվճար կլինի՝ տեղեկացնում է The Guardian-ը:

Հաջորդ տարվա ամռանից, վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ, որը գլխավորում Է Կսավիե Բետելը, չեղյալ է հայտարարվում տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկության համար վճարը, ներառյալ ավտոբուսները, տրամվայները և մերձքաղաքային գնացքները: Բացի այդ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրացույցում, ինչպես խոստացել են իշխանությունները, կհայտնվի ևս երկու տոնական օր:

Լյուքսեմբուրգի իշխանությունների այս որոշումը, հաղորդագրության համաձայն՝ ընդունվել է ճանապարհներին խցանումների անչափ սուր խնդրի ֆոնին: Բուն մայրաքաղաքում բնակվում է 110 հազար մարդ, ամբողջ դքսության բնակչությունը կազմում է 600 հազար մարդ:

Սակայն օրական Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ հարևան երկրնեից՝ Գերմանիայից և Ֆրանսիայից, ինչի հետևանքով ճանապարհներին, նախևառաջ մայրաքաղաքի երթևեկությունը կանգ է առնում երկար ժամանակով։

Կիսվել