Մամուլ

«Լճակ» ռեստորանը Փաշինյանի հորդորով վերանորոգել է զուգարանը

Եղեգնաձորի «Լճակ» ռեստորանը Փաշինյանի հորդորով վերանորոգել է զուգարանը: Այս մասին ասված է ռեստորանի ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի հայրենակիցներ, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորին այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ռեստորանների, հյուրանոցների և հանգստյան գոտիների սանհանգույցներն իրենց նորոգվածության աստիճանով և սանիտարահիգիենիկ պայմաններով հանդիսանում են օտարերկրացիների և զբոսաշրջիկների մոտ Հայաստանի մասին իբրև տուրիստական երկրի՝ դրական կարծիքի ձևավորման և լավ տպավորության ստեղծման առաջնային և կարևորագույն փաստական գործոններից մեկը, ԼՃԱԿ ռեստորանը առաջինը ձեռնամուխ եղավ սկսելու վերանորոգման աշխատանքներ զարկ տալով այս հարցի հրատապ լուծմանն ու իր ներդրումն ունենալ սեփական երկրի տուրիզմի զարգացմանը։

Եվ այսպիսով, մենք սկսում ենք նոր Challenge: Միացե՛ք ՄԵԶ, բարեկարգե՛ք Ձեր հյուրանոցի կամ ռեստորանի սանհանգույցները և նպաստե՛ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»,- գրված է հայտարարությունում։

Կիսվել