Շոու-բիզնեսՔաղաքականություն

«Լկտի սուտ է»․ Մերի Հակոբյանը հերքում է՝ չի ստորագրել ի պաշտպանություն Քոչարյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը երեկ տեղեկացրել էր, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Նրանց թվում նշվել էր նաև դերասանուհի Մերի Հակոբյանը ։

Վերջինս, սակայն Irakanum.am-ի հետ զրույցում լկտի սուտ որակեց այդ տեղեկությունը, հայտարարելով, որ որեւէ ստորագրահավաքի չի միացել։ Մերի Հակոբյանը փոխանցեց, որ գտնվում է Մոսկվայում, եւ իրեն հայտնի չէ, թե ինչպես է իր անունը հայտվել այդ ցուցակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Սակայն հայտարարությունից հետո մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պնդեցին, որ իրենք այդ ստորագրահավաքից տեղյակ չեն, եւ իրենց համաձայնությունը չեն տվել։

Կիսվել