Աշխարհ

Լիրայի արժեզրկումից հետո Թուրքիայում հակաիշխանական ակցիաներ են սկսվել

Լիրայի արժեզրկումից հետո Թուրքիայում հակաիշխանական ակցիաներ են սկսվել

Նոյեմբերի 24-ից Ստամբուլում, Անկարայում, իսկ այսօր արդեն Էսքիշեհիր և Իզմիր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ կապված թուրքական տարադրամի՝ լիրայի արժեզրկման հետ, հայտնում է Ermeniahaber-ը:

Ցուցարարները պահանջում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կառավարության հրաժարականը և անձամբ Թուրքիայի նախագահի հրաժարականը: Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Թաքսիմ հրապարակում, սակայն ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել և այն փակել:

turqia miting

Երեքշաբթի թուրքական արժույթը նոր հակառեկորդ էր սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11.37 լիրայից ընկնելով մինչեւ 13.21 լիրայի։

Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական բանկը անցած հինգշաբթի 16 տոկոսից նվազեցրեց տոկոսադրույքը մինչև 15 տոկոս, իսկ երկուշաբթի նախագահ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել տոկոսադրույքի հետագա նվազման օգտին:

Կիսվել