Լիբանանի հայ համայնքի 3 ներկայացուցիչ մահացել է կորոնավիրուսից
Լիբանանի հայ համայնքի 3 ներկայացուցիչ մահացել է կորոնավիրուսից
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում տպագրվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Բացի այդ, կան եւ՛ վարակվածներ, եւ՛ ապաքինվածներ, սակայն հստակ թիվ չեմ կարող նշել»,-ասաց նա:
Նա պարզաբանեց, որ երկրում ժամը 20:00-ից մինչեւ 05:00-ն պարետային ժամ է գործում: Հնարավոր է, որ սահմանափակումները մինչեւ մայիսի 12-ը հանվեն: