Մամուլ

Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին․ Ռոմանոս Պետրոսյան

Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։

Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին ու մեր Նոր Հաճնի հանրությանը՝ այս ողբերգության կապակցությամբ. խորը կսկիծ եմ ապրում։ Աստված պահապան բոլորիդ»,- գրել է Կոտայքի մարզպետը։

Հիշեցնենք՝ Նոր Հաճնում տեղի ունեցած դեպքից հետո մահացած 4 երեխաների հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:

Կիսվել