Լարվածություն՝ Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի միջև
Լարվածություն՝ Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի միջև
«Հրապարակ»-ի տեղեկություններով` որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև:
Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին: Ե՞րբ կլինեն այդ ներդրումները՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք` արդեն մարտ ամսից»:
Ի դեպ, «Հրապարակ»-ի զրուցակիցը չբացառեց նաև, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա ԱԺ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։
«Կունենանք երկու Կարեն Կարապետյան` մեկը` վարչապետ, մյուսը` ԱԺ նախագահ. շատ ըլնի, քիչ չըլնի»,- կատակեց մեր զրուցակիցը: