«Լավ տղու փայ չդարձան…». Կարեն Ասլանյանն անդրադարձել է իրեն անգրագետ անվանողներին
«Լավ տղու փայ չդարձան…». Կարեն Ասլանյանն անդրադարձել է իրեն անգրագետ անվանողներին
Դերասան Կարեն Ասլանյանը օրեր առաջ Հ1-ի եթերում՝ Լուսինե Թովմասյանի հետ աղմկահարույց զրույցի վերաբերյալ համացանցում հայտնված քննադատական մեկնաբանություններին պատասխանով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․
«112 օր Արցախը բլոկադայի մեջ է, 120 հազար հայրենակից կտրված է մեզանից՝ ունենալով բազում խնդիրներ առօրյան ապահովելու համար, իսկ մենք շարունակում ենք ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել…
Ցավում եմ շատերիս համար, ցավում եմ, որ իմ տված հարցազրույցը կամ ինչ-որ մի քայլ ավելի քննարկելի կարող է լինել պահի տակ, քան շատ ավելի կարևոր հարցեր։
Այն, ինչ ես խոսել եմ զուտ մարդկային հարաբերություներից՝ հայ տղու «ձեր ասած Քյարթու տեսակը» պահելով, և եթե դա է «քյարթը» ոմանց համար, ուրեմն, լինելով ինքս քյարթ, իհարկե Չանցնելով սահմանները ու չվիրավորելով ոչ ոքի, զուտ արտահայտելով իմ դիրքորոշումը, որը նույն ձև կանեի առանց բառ փոխել, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի։
Ու թե խոսում եք խոսելաձևից , ինտելեկտից, ապա ես սրտանց, ջիգյարով խոսացող մարդ եմ ու անկեղծ լինելուց շատ անգամ դառնում է միևնույն, թե որտեղ…
Այդպես եղել է ու կլինի: Ի դեպ, ես դերասան եմ, ոչ թե լեզվաբան:
Սիրելի՜ ընկերներ, ես չեմ խաղում շատերի նման կյանքում, որ սիրեն ինձ…
Գուցե ինձ սիրում են, որ նման չեմ շատերին ու ունեմ իմ հստակ դիրքորոշումը, որը ենթակա չէ փոփոխման՝ միշտ փորձելով հեռու մնալ սկանդալներից, չլինել քննարկման թիրախում։
Ափսոս, որ քննարկողներից շատերը՝ գուցե և ոմանք, այդպես էլ «լավ տղու փայ չդարձան», որ տարբերակեին ու գիտակցեին ասածներս…
Միգուցե դարձան, բայց չդիմացան, որ հասկանային:
Շնորհակա՜լ եմ Հանրային Հեռուստաընկերությանը վերջերս ինձ զանգահարելու և շնորհակալություն հայտնելու նման անկեղծ զրույցի համար՝ ասելով սպասե՜ք նոր հրավերների։
Ինչպես նաև շնորհակալ եմ տասնյակ հազարավոր մարդկանց դրական ու լավ կարծիքների համար։
Սիրում եմ ձեզ, ապրե՜ք կողքիս մշտապես լինելու իմ սիրելի ԹԱՍԻԲՈՎ Հայրեր, Մայրեր եղբայրներ ու քույրիկներ, ես ձեր ցա՜վը տանեմ…
Պինդ ու ամուր մնանք, չէ որ մենք դեռ լիքը չլուծված հարցեր ունենք, ոչ թե իրար դեմ, այլ մեր իրական թշնամու…»։