Մամուլ

Իրավիճակը բարդ է այն առումով, որ վարակման աղբյուրը պարզ չէ․ Մարալիկի քաղաքապետ

Իրավիճակը բարդ է այն առումով, որ վարակման աղբյուրը պարզ չէ․ Մարալիկի քաղաքապետ

News.am-ը գրում է․ Մարալիկ քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմի կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է մեծանալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ այս պահին կա 10 հաստատված դեպք, նմուշառում է վերցվել եւս 60 հոգուց, դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով եւս 8 հոգու թեստի պատասխանը դրական է եղել:

«Բուժանձնակազմի հետ շփված անձինք մեկուսացված են, ընդանուր առմամբ քաղաքում ավելի խիստ միջոցներ են կիրառվում, դրսում գրեթե մարդիկ չկան, դեզինֆեկցիա են արվում փողոցներն ու շենքերի մուտքերը: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին դուրս չգալ եւ օգնել մեզ դուրս գալ այս վիճակից»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով` իրավիճակը նաեւ բարդ է այն առումով, որ վարակման աղբյուրը պարզ չէ. «Վարակը առաջին վարակված քաղաքացուց չի տարածվել»:

Կիսվել