Ազատ խոսք

Իրանից հետո ոչ մի սենսեյի չեմ ընդունել․ երազիս էր եկել․ Հայկ Բարսեղյան

Իրանից հետո ոչ մի սենսեյի չեմ ընդունել․ երազիս էր եկել․ Հայկ Բարսեղյան

Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եսօր երազիս «Ընկեր Գեւորին» տեսա, 12 տարի սենսեյս է եղել, ու իրանից հետո ոչ մի սենսեյի չեմ ընդունել, շատ բան է սովորացրել՝ բնությունից մինչեւ ներքին ներդաշնակություն:

Բոլորս միշտ սպիտակ գոտի էինք կրում: Նեղվում էինք որ մրցույթներին կամ քննություններին, բոլորը սեւ կամ այլ գույնի գոտի ունեին, մենք սպիտակ:

«Ընկեր Գեւորը» ասում էր, դա ձեզ պետք չէ, դուք սխալ արժեհամակարգ կունենաք, եթե ընկնեք գունավոր գոտիների հետեւից:

Մրցույթներին մեր տղեքն ու աղջիկները ջարդում էին հակառակորդին, քննություններին ամենափայլունն էին ներկայանում, բայց երբեք չէին ընդունում իրենց կարգը, որով պետք է սպիտակից բացի այլ գոտի կրեին:

Համակարգը փդած էր, Հայաստանում ամեն ինչն էր փդած: Մենք տեսնում էինք անորակ մարզիկների, որոնք արժանի չէին գունավոր գոտիների, բայց այնպես էին հպարտանում իրենց գունավոր գոտիներով, որ ասելու չէր: «Ընկեր Գեւորը» մեզ պաշտպանում էր կեղծ արժեքներից:

Չեմ մոռանա երբ առաջին անգամ 9 տարեկանում տարավ արշավի դեպի Դսեղ, չեմ մոռանում երբ ֆիզիկական պարապմունքի փոխարեն նստացնում էր գետնին ու 2 ժամ սովորեցնում էր մտքով հավասարակշռության գալ:

Չեմ մոռանա, թե ինչպես էր մեր աչքերը փակում՝ 10-րդ դպրոցի խոնավ նկուղում: Պատմում ծովի ալիքների, քամու տեսակների, գետերի անտառների մասին, հանգստացնում վերին աստիճանի ու անսպասելի հարձակում սկսկում մեր վրա: Սովերեցնում էր բացարձակ հանգիստ դիմավորել հակառակորդին, բացարձակ հանգիստ վիճակում միշտ լսել ու տեսնել մեզ շրջապատող աշխարհը:

sensey gevorg

Համեստություն չեմ անի, եթե ասեմ որ լավագույն ուսուցիչներիցս մեկն է եղել: Ինչքան բան է տվել մեզ… Մի տեքստով գրելու բան չէ:

«Ընկեր Գեւոր»-ին կիմանոյով տեսել եմ երկու անգամ, միշտ գալիս էր սեւ կոստյումով, աննկարագրելի ուժ կար իր կեցվածքի մեջ: Չէր պարապում մեր հետ, հետեւում էր, որ ճիշտ պարապեինք:

Կարոտում եմ պարապմունքները: Մինչեւ այսօր Լեննագանի 10-րդ դպրոցի նկուղի դրսի կապույտ քառակուսի պատուհանների կողքով քայլելուց հիշում եմ էտ «Լինոլիումից» հատակի հոտը:

Հիմա երբ արդեն 32 տարեկան եմ, ապրում եմ բնության գրկում, մեր Խուստուփի անտառներում, զգում եմ ինչքան սեր է դրել մեր մեջ «Ընկեր Գեւորգը»:

«Նա, ով կռվել չգիտի, սովորում է ծեծել մարդկանց, ով գիտի կռվել, սովորում է պաշտպանել նրանց»

Լեննագան, Սենսեյ Գևորգ, Շոտոկան կառատե

Հ.Գ. Մինչեւ հիմա սպիտակ գոտի եմ կապում»:

Կիսվել