Շոու-բիզնես

«Իրականում Դուք մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք»․ Անդրեա Բոչելլին՝ Շառլ Ազնավուրի մասին

«Շառլ, Դուք միշտ զարմացրել եք մեզ Ձեր արվեստով ու փայլուն առոգանությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ՝ իմ ծննդյան օրը, Դուք ինձ ասացիք. «60 տարեկան, դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ 60 տարեկան եղել, բայց դա 30, ավելի շուտ 34 տարի առաջ էր:

Իրականում Դուք մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք և, չնայած գրեթե մեկ դար ներառող կարիերային, Դուք միշտ պատրաստ էիք համերգ տալ ցանկացած վայրում ու ցանկացած պահի: Իմ սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ երբեք չի նվազի, իսկ Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ միշտ օրինակ կլինի ինձ համար:

«Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, դուք պետք է սիրեք հանդիսատեսին»: Ձեր խոսքերն են, որ միշտ կրկնում էիք, և, անկասկած, այս արվեստի մեջ Դուք անսահմանափակ սեր եք ներարկել». գրել է Բոչելլին։

Կիսվել