Մամուլ

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

ArmLur.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է, երեկվանից լարված իրավիճակ է տիրում հայ-ադրբեջանական սահմանին: Երեկ սկսված հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր:

Եվ ահա ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ: Նրանք նշում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ եւ չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց երեխաները:

Սահմանի իրավիճակի եւ ծնողների անհանգստության մասին զորւցեցինք ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ որը նշեց. «Միայն կարող եմ հայտնել իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել