Աշխարհ

Իսպանիայի վարչապետի տիկինը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանիայի վարչապետի տիկինը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի տիկին 45-ամյա Բեգոնյա Գոմեսը, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլի ծառայությունները:

Վարչապետի կինը մարտի 8-ին մասնակցել էր Մադրիդում կայացած հանրահավաքին, որտեղ կառավարության մի քանի անդամների հետ միասին վարակվել էր կորոնավիրուսով։

Անալիզներ են վերցրել նաև վարչապետին մերձ մարդկանցից: Նրա կնոջ անալիզների արդյունքները դրական են եղել:

Այժմ նրանք շարունակում են մնալ Մոնկլոա պալատում և հետևում են բոլոր բժշկական ցուցումներին:

Կիսվել