Շոու-բիզնես

Իսկ դու նոտա գիտե՞ս. Աննա Խաչատրյանը՝ Սուպեր Սաքոյին

Իսկ դու նոտա գիտե՞ս. Աննա Խաչատրյանը՝ Սուպեր Սաքոյին

Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին եւ պնդել, որ մուղամը հայկական է, եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակույթի հետ:

Ինչը մեծ վրդովմունք եւ զայրույթ է պատճառել հանրությանը:

«Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա:

Երգչուհի Աննա Խաչատրյանը, անդրադառնալով ռեփեր Սուպեր Սաքոյի հայտարարությանը, գրել է:

«Ասել, որ ես պապանձվել եմ այս մարդու զառանցանքից՝ ոչինչ չասել․․․ լավ ո՞նց կարելիա խոսել պռոֆեսորի տոնով մի բանի մասին, ինչի մասին նույնիսկ տարրական գիտելիք չունես։

Թե բա նոտաները ջնջելա, իսկ դու նոտա գիտե՞ս։ Չէ լու՞րջ, տենց ջնջելա, է բա բռավո, չնայած ինչի՞ եմ զարմանում»։

super sarkis
Կիսվել