ՄամուլՏեսանյութ

«Իսկանդերը» կիրառվել է՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների (Տեսանյութ)

«Իսկանդերը» կիրառվել է՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների (Տեսանյութ)

FIP.am-ը գրում է․ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել:

«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշել էր  ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը, թե ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, հայտարարել էր, որ «Իսկանդերը» ողջ հզորությամբ չի պայթել։ 

իսկանդեր

Ռուսական պաշտպանական գերատեսչությունից կարծիք էին հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։ «Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել»,- հավելել էր ՌԴ ՊՆ-ն։

«Իսկանդեր», այդուհանդերձ, հայկական կողմը կիրառել է

Դեռևս պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորները ոգևորությամբ ներկայացնում էին «Իսկանդերի» առնվազն երկու հրթիռների կիրառումն Ադրբեջանի ուղղությամբ։

Տեսանյութը ստորև

Կիսվել