Աշխարհ

Ինքնաթիռում ուղևորը ինքնասպան է եղել

Ինքնաթիռում ուղևորը ինքնասպան է եղել

Տղամարդը ինքնասպանություն է գործել Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլ-Մարաքեշ չվերթի ինքնաթիռում։

Թուրքական ավիաընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, ուղևորներից մեկը կասկած է առաջացրել, երբ երկար ժամանակ անցկացրել է զուգարանում ու դուրս չի եկել։

Նշվում է, որ շտապ միջոցառումներ են ձեռնարկվել այն բանից հետո, երբ անձնակազմը նկատել է ուղևորներից մեկի կասկածելի վարքագիծը։ Զուգարանի դուռը կոտրելով բացել են, և տղամարդուն դուրս հանել այնտեղից։

Չնայած բժշկական անհետաձգելի ջանքերին, նրան չի հաջողվել փրկել։

Կիսվել