Ինչ վիճակում է 3-րդ հարկից ընկած 1-ամյա երեխան
Ինչ վիճակում է 3-րդ հարկից ընկած 1-ամյա երեխան
Ապրիլի 15-ին երրորդ հարկի պատուհանից երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին ընկած 1-ամյա երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։
Այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
«Բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի հայտարարության մեջ։