Ինչ պատասխան եք տալիս զինվոր կորցրած մորը․ ոնց եք գիշերները քնում․ Արթուր Հայրապետյան
Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Խաչատուրովի նման միլիարդատիրոջը, որը բանակի ու ժողովրդի հաշվին է միլիարդատեր դարձել, թողնում ենք ազատության մեջ, իսկ դեռ զինվորները անսարք մեքենաներով են տեղափոխվում տեղից տեղ։ Արդյունքում ունենք էն, ինչ ունենք ու.. մեր գլխին է “ցավը” կոտրվում։
Ես դեռ Խաչատուրով եմ ասում, իսկ ինչքան խաչատուրով կա էս երկրում։ Հիմա էլ տասովչիկ -ները սերժիզմից անցում են կատարում Նիկոլի ոտքերի տակ, ուզում են էս իշխանության մեջ էլ իրենց փայն ունենալ։ Ես պարզապես չգիտեմ՝ էսքան զինվորների թաղելով ուր ենք գնում։
Լավ, ինչ պատասխան եք տալիս զինվոր կորցրած մորը։ Ոնց եք գիշերները քնում։ Թե իրար ցավակցելով, անցնում եք առաջ.. չգիտեմ ինչ ասեմ, բայց չափազանց անփույթ ենք։ Չափազանց անհաղորդ։ Իսկ սարսափելին՝ անտարբերությունն է, որը կաթվածահար է անում մարդուն»։