Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
Armtimes.com-ը գրում է․ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2022 թվականի մայիսի 11-ին ներկայացրել է 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Գաբրիելյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է հողամաս, որը գտնվում է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում:
Որպես շարժական գույք պատգամավորը ներկայացրել է «Միտսուբիշի» մակնիշի մարդատար ավտոմեքենա և «Իժ» մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոց:
Բանկային հաշիվներում Գաբրիելյանը տարեսկզբին ներկայացրել է 0 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 43 հազար դրամ, և 200 հազար դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 29 հազար 840 դրամ:
Որպես կանխիկ գումար վերջինս հայտարարագրել է 500 հազար դրամ:
Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովից որպես աշխատավարձ ստացել է 3 միլիոն 186 հազար դրամ: